PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» քամբեք իրականացրեց և հաղթեց «Քրիստալ Փելեսին»🎥

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիստալ Փելեսին» և հաղթեց 5-2 հաշվով։

Հանդիպման սկզբում հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։ «Քրիստալ Փելեսի» պաշտպան Քրիս Ռիչարդսը առաջին խաղակեսի միջնամասում կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

33-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կրճատեց խաղի հաշիվը։ Երեք րոպե անց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում դաշտի տերերին առաջ մղեց հաշվի մեջ Մատեո Կովաչիչը։ 56-րդ րոպեին Ջեյմս Մաքաթին դարպասապահ Էդերսոնի փոխանցումից հետո խփեց «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ գոլը, իսկ 79-րդ րոպեին կիսապաշտպան Նիկո Օ’Ռեյլին հեղինակեց տանտերերի վերջին գնդակը։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝