«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելու լուրերին։
«Սա հիանալի նորություն է: Բայց այս հարցով ավելի լավ է դիմել «Լիվերպուլի» երկրպագուներին և թիմի գլխավոր մարզչին: Ես կասկած չունեմ Սալահի մակարդակի վրա»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
Այս մրցաշրջանում Սալահը թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։