«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն բաց կթողնի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
47-ամյա մասնագետը հոսպիտալացվել է ուրբաթ երեկոյան՝ մի քանի օր ինքնազգացողությունից հետո։
Հիշեցնենք, որ «Նյուքասլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ ապրիլի 13-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝