Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս տեղեկությունը հայտնում է El Intransigente-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինները» 26-ամյա արգենտինացուն համալրել են գալիք ամառ իրենց տրանսֆերային նպատակների ցանկում։ Նշվում է, որ գործարքը հեշտ չի լինի «Մանչեսթեր Սիթիի» համար, քանի որ «Բայերը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին միայն այն դեպքում, եթե լավ առաջարկ ստանա, որն արտացոլում է ֆուտբոլիստի իրական արժեքը տվյալ պահին:
Այս մրցաշրջանում Պալասիոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո: