«Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա կիսապաշտպան Բերնարդո Սիլվան հաջորդ ամառ կարող է վերադառնալ «Բենֆիկա»։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Ընդգծվում է, որ Սիլվան պատրաստ է ընդունել աշխատավարձի նվազեցում «Բենֆիկա» վերադառնալու դեպքում։ «Քաղաքայինները» կարող են վաճառել 30-ամյա կիսապաշտպանին՝ ընթացիկ մրցաշրջանի ոչ այնքան հիանալի արդյունքների ֆոնին կազմը թարմացնելու ցանկության պատճառով։
Միաժամանակ Սիլվայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»։
Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։