Մամուլը երկար ժամանակ կապում է «Բարսելոնային» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, ով ներկայացնում է Բիլբաոյի «Ատլետիկը»:
Սակայն, ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Ուիլյամսի համար պայքարում ավելի շահեկան դիրք են զբաղեցնում երկու ակումբներ։ Խոսքը Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների՝ «Չելսիի» և «Արսենալի» մասին է։
Ազնվականներն ու «զինագործները» պատրաստ են ակտիվացնել Նիկո Ուիլյամսի պայմանագրի 60 միլիոն եվրոյով գնման տարբերակը։ Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա հաշվի առնելով ակումբի ֆինանսական դժվարությունները, նման գործարքը ձեռնտու չէ։
2024/2025 մրցաշրջանում Նիկո Ուիլյամսն անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։