Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ցանկանում են ձեռք բերել ֆրանսիացուն, քանի որ «Բավարիայի» մեկ այլ վինգեր Լերոյ Սանեն, ով նույնպես հետաքրքրված էր «Արսենալով», պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։