Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել վինգեր Կարիմ Ադեյեմիին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ գործարքի գումարը «իշամեղուները» գնահատում են առնվազն 45 միլիոն եվրո։ Ադեյեմիի հավակնորդներից են «Նապոլին», Լոնդոնի «Չելսին» և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան»:
Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ Կարիմի շուկայական արժեքը կազմում է 40 մլն. Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: