Հայտնի է, թե ում կարող է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Մաթեուս Կունյային ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վաճառի իր ներկայիս կազմից առնվազն մեկ ֆուտբոլիստի, որպեսզի ապահովի «գայլերի» 25-ամյա հարձակվող Մաթեուս Կունյայի հնարավոր տրանսֆերը, ում «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը պարունակում է 72 միլիոն եվրո վաղաժամկետ խզման կետ։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մարկուս Ռեշֆորդին, Ջեյդոն Սանչոյին և Անտոնիին վաճառելու տարբերակը՝ Կունյային ձեռք բերելու համար միջոցներ հայթայթելու համար։

Այս մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։