«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է փոխել ակումբը Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» դեռ հետաքրքրված է արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Մանկունիանցիներն իրենց հերթին պատրաստ են բաժանվել Ալեխանդրոյից 55 միլիոն եվրոյի դիմաց։
Գառնաչոն պայմանագրով կապված է «կարմիր սատանաների» հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջը: 20-ամյա արգենտինացին «Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից:
Ալեխանդրոն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում: Արգենտինացին խփել է չորս գոլ և կատարել գոլային փոխանցում։