«Ֆիորենտինայի» 34-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում։ Այս մասին հայտնել է թիմի նախագահ Ռոկո Կոմիսսոն։
Իտալական թիմի ղեկավարությունն ակտիվացնում է իսպանացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
«Նա կմնա մեզ հետ հաջորդ մրցաշրջանում»,- Կոմիսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։