«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնին:
Բերգամասկիները պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 60 միլիոն եվրոյի դիմաց, հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Իր հերթին ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ և դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ատալանտայի» հետ:
Էդերսոնն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա բրազիլացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։