Էդերսոնը արդեն չորս գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 🎥

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը գոլային փոխանցում է կատարել «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում։

Հանդիպումը ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 5-2 հաշվով։

56-րդ րոպեին բրազիլացի դարպասապահը գոլային փոխանցում կատարեց Ջեյմս Մաքաթիին, ով խփեց «Քաղաքայինների» չորրորդ գոլը։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էդերսոնը արդեն չորս գոլային փոխանցում է կատարել։