Դեկուն պատրաստ է վաճառել «Բարսելոնայի» առաջատարներից մեկին

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտվեց հետո լքել կառալոնական ակումբը։

Լրագրող Չավի Կամպոսը Catalunya Radio-ի եթերում հայտարարել է, որ Ռաֆինյան անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ կատալոնական ակումբի համար։ Ըստ Կամպոսի՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատրաստ է վաճառել բրազիլացուն 80-90 միլիոն եվրոյով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է Ռաֆինյային տեսնել «Մանչեսթեր Սիթիում»։