«Ֆիորենտինայի» 34-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում։ Այս մասին հայտնել է թիմի նախագահ Ռոկո Կոմիսսոն։
«Նա կմնա մեզ հետ հաջորդ մրցաշրջանում»,- Կոմիսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դե Խեան «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, բաց է թողել 35 գոլ և 10 խաղում անառիկ է պահել դարպասը։ Դե Խեայի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է այս ամառ։