Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։
Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
48-րդ րոպեին «Բորուսիայի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերը բացեց հանդիպման հաշիվը։ «Բավարիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆայել Գերեյրոն 65-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-1։ 69-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց Սերժ Գնաբրին։ 75-րդ րոպեին դորտմունդցիների պաշտպան Վալդեմար Անտոնը հաշիվը դարձրեց 2-2։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝