Բեռնարդու Սիլվան կարող է նոր ակումբ ունենալ

Պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», հայտնում է A Bola-ն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան»։ Բերնարդոն պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ հարազատ ակումբ վերադառնալու համար։

Կիսապաշտպանը «Արծիվների» ակադեմիայի սան է: «Քաղաքացիները» պատրաստ են բաժանվել Բերնարդոյից, որպեսզի հաջորդ ամառ թարմացնեն իրենց կազմը։

Նրա շուկայական արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: