Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը գրավել է անգլիական երկու ակումբների՝ «Արսենալի» և «Թոթենհեմի» ուշադրությունը։ Այս մասին գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Կոմանի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ նույն ակումբի մեկ այլ տրանսֆերային նպատակ՝ Լերոյ Սանեն, պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը:
«Թոթենհեմ» տեղափոխվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ ակումբի ղեկավարությունը կասկածում է Կոմանին անհրաժեշտ աշխատավարձով ապահովելու հնարավորության հարցում։
Այս մրցաշրջանում 28-ամյա Կոմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։