«Բայերի» և Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Բունդեսլիգայի առաջատարը բանակցություններ է վարել տաղանդավոր եզրային հարձակվողի ընտանիքի հետ, ինչի մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
«Բավարիան» հույս ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Ֆլորիանին: Վիրցի համար պայքարում մյունխենյան թիմի գլխավոր մրցակիցը համարվում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստն ավելի շատ է հակված «Բավարիա» տեղափոխվելուն։
Կիսապաշտպանը լևերկուզենյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում Ֆլորիանը «դեղագործների» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։