Սաուդյան Արաբիայում հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը։
Երկրի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկը պատրաստ էր Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար վճարել 400 միլիոն եվրո։ Եթե գործարքը կայանար, ապա դա ռեկորդային կլիներ ֆուտբոլի պատմության մեջ։
Ամենաթանկ տրանսֆերը մնում է բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ 222 միլիոն եվրոյով։ «Բարսելոնան» որոշել է չվաճառել իր երիտասարդ աստղին. Կատալոնացիները ցանկանում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել Լամինի հետ։