Արդա Գյուլերը կհեռանա Մադրիդի «Ռեալից», եթե Կառլո Անչելոտտին մնա ևս մեկ տարի

Արդա Գյուլերն ամռանը կհեռանա Մադրիդի «Ռեալից», եթե Կառլո Անչելոտտին մնա ևս մեկ տարի։

Ըստ Real Madrid Confidential-ի, այս մասին թուրք խաղացողը հայտարարել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում։

Նշվում է, որ Գյուլերը նյարդայնացած է մարզչից՝ բավարար խաղաժամանակ չստանալու համար։ Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Գյուլերի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Անչելոտտիի պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին: