Անգելոս Պոստեկօղլու․ «Մարդիկ մոռանում են, որ նա գրեթե չի խաղացել «Բավարիայում»»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է թիմի հարձակվող Մատիս Թելի ապագայի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարին «Թոթենհեմը» Մյունխենի «Բավարիայից» վարձակալել էր 19-ամյա ֆրանսիացուն։

«Մատիսը մեզ համար կարևոր է: Մարդիկ մոռանում են, որ նա գրեթե չի խաղացել «Բավարիայում», և մենք նրան անմիջապես ներառել ենք խաղի մեջ: Մենք իսկապես հավատում ենք, որ նա կարող է օգնել մեզ, իսկ ֆիզիկապես նա հիմա շատ ավելի լավ տեսք ունի»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Թելը «Սփըրսի» կազմում մասնակցել է տասը հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ: Թելի աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը: