«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ թիմում։
Այս մասին հայտնում է Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Չելսին» դեռ հետաքրքրված է արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Մանկունիանցիներն իրենց հերթին պատրաստ են բաժանվել Գառնաչոյից 55 միլիոն եվրոյի դիմաց։
Արգենտինացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ 20-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։