Ադեմոլա Լուկմանը մոտ է իտալական մեկ այլ ակումբ տեղափոխվելուն

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը մոտ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալուն։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի մեկ այլ ակումբ՝ Թուրինի «Յուվենտուսը»: «Ծեր սինյորան» արդեն սկսել է աֆրիկացու տրանսֆերի վերաբերյալ նախնական բանակցությունները: Բերգամասկիներն իրենց հերթին պատրաստ են բաժանվել Լուկմանից, եթե նրա համար մոտ 60 միլիոն եվրո առաջարկեն։

Բացի «Յուվեյից», ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նապոլին» և Պրեմիեր լիգայի ակումբները: Ընթացիկ մրցաշրջանում Ադեմոլան մասնակցել է «Ատալանտայի» 34 հանդիպման: Հարձակվողը խփել է 18 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։