Միկել Արտետան կտա՞ հանգիստ իր թիմի առաջատարներին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում

«Արսենալը» 3:0 հաշվով ջախջախեց «Ռեալին», իսկ պատասխան հանդիպումը թիմերը կանցկացնեն հաջորդ շաբաթ Մադրիդում:

«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետային հարցրել են, թե արդյոք նա կարող է հանգիստ տալ առաջատարներին շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր լիգայի «Բրենթֆորդի» դեմ խաղում։

«Նորմալ է խաղալ երեք օրը մեկ տարբեր մրցաշարերում, ամենամեծ մարզադաշտերում: Եթե մենք ցանկանում ենք դառնալ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած խաղում, ապա պետք է դա անենք երեք օրը մեկ՝ անկախ սցենարից», – ասել է Արտետան ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում: