Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը, հայտնում է Cadena SER-ը։
Սաուդցիները 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են հինգ տարվա պայմանագիր՝ մեկ միլիարդ եվրո արժողությամբ:
Սակայն, ըստ աղբյուրի, Վինիսիուսը հետաքրքրված չէր նման երկարաժամկետ պայմանագրով, իսկ սաուդյան թիմը իր հերթին պատրաստ չէ մեծ գումարներ ներդնել մեկ-երկու մրցաշրջանով ֆուտբոլիստի տեղափոխության համար։
Նշվում է, որ Վինիսիուսը շարունակում է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ամենայն հավանականությամբ, կողմերը կերկարաձգեն պայմանագիրը 2-3 տարով։
Բրազիլացին «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2018 թվականից, մադրիդյան թիմի հետ երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ դարձել Չեմպիոնների Լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։