Թոմաս Մյուլերը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է Sporx-ը։

Գերմանացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս զբաղեցնում է «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Թուրքական գրանդը պատրաստ է 35-ամյա Մյուլերին առաջարկել մեկ տարվա աշխատանքային պայմանագիր՝ այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիան»։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը որոշել է գերմանացուն նոր պայմանագիր չառաջարկել։