Ռուբեն Ամորիմը անդրադարձել է Անդրե Օնանայի կոպիտ սխալներին «Լիոնի» հետ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Լիոնի» հետ առաջին խաղում թիմի դարպասապահ Անդրե Օնանայի սխալների մասին։

Խաղը ավարտվել է 2-2 հաշվով:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում դարպասապահը երկու կոպիտ սխալ թույլ տվեց, որոնց պատճառով անգլիական թիմը գոլեր բաց թողեց։

«Կարևոր է կենտրոնանալ լիգայի հաջորդ խաղի վրա, իսկ հետո մտածել «Լիոնի» հետ երկրորդ խաղի մասին: Երբ մի ֆուտբոլիստ սխալ է թույլ տալիս, սխալվում է ամբողջ թիմը, ուստի մենք շարունակում ենք աշխատել և անել նույնը», – Ամորիմի խոսքերը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիոն» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։