Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների Լիգայում եզակի նվաճումներ է գրանցել

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին խաղում, որն ավարտվեց կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0 հաշվով։

Այսպիսով, 36-ամյա լեհ հարձակվողը եզակի ձեռքբերում է սահմանել, որին ոչ ոք երբեք չէր հասել եվրագավաթների գլխավոր մրցաշարում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Լևանդովսկին դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում 10-ից ավելի գոլ է խփել երեք տարբեր թիմերի՝ Դորտմունդի «Բորուսիայի», Մյունխենի «Բավարիայի» և «Բարսելոնայի» կազմում։

Ընդհանուր առմամբ, Լևանդովսկին Չեմպիոնների Լիգայում խփել է 105 գոլ։ Նա մրցաշարի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն է Կրիշտիանու Ռոնալդուից (140) և Լիոնել Մեսսիից (129) հետո։