«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած ներկայիս թիմի և Խոսեպ Գվարդիոլայի (2008-2012 թթ.) դարաշրջանի «Բլաուգրանայի» տարբերակի համեմատությանը:
«Եթե Ֆլիկի «Բարսելոնան» նույն մակարդակի վրա չէ, ապա դա շատ մոտ է: Պարզ է, որ նույն մակարդակին հասնելու համար շատ քիչ բան է մնացել, ինչպես նաև մրցաշրջանը չափազանց հաջող ավարտելու հնարավորություն: Թիմն ամեն ինչ ունի բոլոր երեք մրցաշարերը հաղթելու համար: Եթե դա տեղի ունենա, բոլորը կխոսեն «Բարսելոնայի» մասին»,- ասել է Ռիվալդոն:
Գվարդիոլայի գլխավորությամբ «Բլաուգրանան» 2009 թվականին նվաճեց թրեբլը։ Մեկ մրցաշրջանում նրանք նվաճեցին Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների Լիգան և Իսպանիայի գավաթը։
Ֆլիկի թիմը ներկայումս մասնակցում է այս բոլոր երեք մրցաշարերին։