«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է պաշտպաններ Մանուել Ականջիի, Ջոնս Սթոունզի և Նաթան Ակեի մարզավիճակի մասին հարցին։
«Նրանք դեռ վնասվածքներ ունեն: Ողջ մրցաշրջանի ընթացքում վնասվածքներ են լինում, և մենք հարմարվում ենք: Սա կարող է տարբեր ձևերով դիտարկվել՝ որպես խնդիր կամ մարտահրավեր, որպես աղետ կամ ավելի վատ բան: Ես գոհ եմ մեր գործերից»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ: