Պաշտոնական․ «Լիվերպուլը» հայտարարություն է արել Մոհամեդ Սալահի վերաբերյալ

«Լիվերպուլը» հայտարարել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ «X» սոցիալական ցանցում հրապարակելով ֆուտբոլիստի լուսանկարը՝ «Նա մնում է» մակագրությամբ։

Հիշեցնենք, որ Սալահը մերսիսայդցիներին միացել է 2017 թվականի ամռանը։ «Լիվերպուլի» կազմում ֆուտբոլիստը հաղթել է Անգլիայի առաջնությունում, ներքին բոլոր գավաթներում, Չեմպիոնների Լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում։

Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։