Մոհամեդ Սալահը բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ։

«Ես այստեղ եմ անցկացրել իմ կարիերայի լավագույն տարիները։ Ես վայելում եմ իմ կյանքը այստեղ, ես վայելում եմ իմ խաղը։ Իմ ընտանիքը նույնպես զգում է ինչպես տանը: Մենք վայելում ենք ամեն պահը քաղաքում և ակումբում։ Ամեն անգամ, երբ խաղում ենք «Էնֆիլդում», ես զգում եմ, որ դա հատուկ պահ է։ Աշխարհում նման վայրեր չկան։

Այն ջերմությունը, որ զգում ես ներսից, երբ լսում ես երկրպագուների զրույցը խաղից առաջ, դրա մասին ամեն ինչ, ամեն պահ յուրահատուկ բան է։ Պատմությունը շարունակվում է»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։