Միկել Արտետա․ «Ես շատ ուրախ եմ լսել, որ նա ցանկանում է մնալ մեզ հետ և հաղթել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բուկայո Սակայի մասին։

«Սական շատ կարևոր է: Նա մեզ տալիս է սպառնալիքի և անկանխատեսելիության մակարդակ, որը, հավանաբար, ոչ մի այլ խաղացող չի կարող ապահովել, հատկապես հաշվի առնելով նրա տաղանդը և խաղամակարդակը:

Նա շատ համեստ է, շատ նվիրված ակումբին: Ես շատ ուրախ եմ լսել, որ նա ցանկանում է մնալ մեզ հետ և հաղթել։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, սեփական հարկի տակ «Բրենտֆորդի» դեմ: