Մատս Հյումելսը կարող է վերադառնալ «Բորուսիա»

«Ռոմայի» 36-ամյա պաշտպան Մատս Հյումելսը, ով հայտարարել է իր մոտալուտ կարիերան ավարտելուն մոտ կարող է կրկին խաղալ Դորտմունդի «Բորուսիայում»:

Թիմի ղեկավարությունը դիտարկում է Հումելսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում։ Մրցաշարն այս տարվա հունիսից հուլիս կանցկացվի ԱՄՆ-ում։

Շլոտերբեքի վնասվածքից հետո Հումելսին «Բորուսիան» դիտարկում է որպես պահեստային խաղացող, հաղորդում է Sky Sport-ը։ Այս պահին Հյումելսի և «Բորուսիայի» միջև բանակցություններ չեն եղել։ Հնարավոր է, որ ակումբն ի վերջո ձեռք բերի մեկ ուրիշին։

Այս մրցաշրջանում Հումելսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։