«Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմի օրոք անցկացրած 31 հանդիպումներից 13-ում հաղթել է

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմն իր 31-րդ հանդիպումն է անցկացրել մանկունիանցիների կազմում։ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը ֆրանսիական «Լիոնի» հետ ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Այսպիսով, Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 31 հանդիպումներից 13 հաղթանակ է տարել, 7 անգամ ոչ-ոքի է խաղացել և 11 պարտություն կրել։

40-ամյա պորտուգալացի մասնագետը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2024 թվականի նոյեմբերին։ «Կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում են՝ 31 խաղից հետո վաստակած 38 միավորով և 18 միավորով առաջ անցնելով անկման գոտուց։