«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չմասնակցել հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու պայքարին։

«Նապոլիի» 26-ամյա խաղացողը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Գալաթասարայում», մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում էր նիգերիացու գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն, ինչպես երևում է, ակումբը որոշել է կենտրոնանալ այլ թեկնածուների վրա։

Ինչպես հայտնում է Man United News-ը, «կարմիր սատանաների» ղեկավարությունը հրաժարվել է Օսիմհենին գնելու մտքից։ Հարձակվողի նկատմամբ շարունակում են հետաքրքրվել Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։