«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարող է երկարաձգել պայմանագիրը անգլիական գրանդի հետ։
24-ամյա ֆուտբոլիստին հաճախ են քննադատում անցած հիանալի մրցաշրջանից հետո իր կտրուկ անկման համար, սակայն «քաղաքայինների» ղեկավարությունը հավատում է ֆուտբոլիստի տաղանդին։
Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» ծրագրել է երկարաձգել Ֆոդենի հետ պայմանագիրը։ Ֆուտբոլիստը աշխատավարձի զգալի բարձրացում կստանա։ Առաջին քննարկումներն արդեն եղել են։
Ֆիլ Ֆոդենն այս մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացու գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։