«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Թոթենհեմի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Թոթենհեմի» 22-ամյա ձախ պաշտպան Դեսթինի Ուդոջիի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Give me Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Քաղաքայինները» բարձր են գնահատում իտալացի ֆուտբոլիստի վարպետությունը։ Նշվում է նրա ֆիզիկականը և երկու եզրերում հանդես գալու կարողությունը:

Այս մրցաշրջանում Ուդոջին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: