Ֆրանսիացի վինգեր Քինգսլի Կոմանը, ում իրավունքները պատկանում են Մյունխենի «Բավարիային», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Անգլիական թիմը դեռ չի սկսել բանակցությունները։ Ֆրանսիացու պայմանագիրը գերմանական գրանդի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը, այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։