Ջոնաթան Տան մտավախություն ունի «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան մտափոխվել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։

Ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ իր հետ կկատարվի նույն պատմությունը, ինչ Դանի Օլմոյի հետ, ում Լա Լիգայի կողմից որոշ ժամանակով արգելվել էր խաղալ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։ Արդյունքում, ինչպես հաղորդում է Sport.es-ը, Տան որոշել է սպասել մինչև մայիս և տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը կատալոնացիների պարտքերի հետ կապված։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։