«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը երկարաձգեց գոլային երաշտը: 22-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի «Լեգիայի» դեմ խաղում, սակայն ընդմիջմանը փոխարինվել է։
Պալմերը այժմ չի կարողանում գոլ խփել բոլոր մրցաշարերում 13 անընդմեջ հանդիպումներում: Ընթացիկ մրցաշրջանում Քոուլ Պալմերը 36 խաղում դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
«Լեգիայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում, առանց աստղային անգլիացու, «Չելսիի» համար ամեն ինչ ավելի լավ ստացվեց. թիմը 74-րդ րոպեին երեք գոլ խփեց Թիրիկ Ջորջի և Նոնի Մադուեկեի ջանքերով, ովքեր երկու անգամ գրավեցին դարպասը։