«Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է միլանյան ակումբի ֆինանսական ծանր վիճակի մասին լուրերը։
«Մենք երբեք սնանկանալու վտանգ չենք ունեցել, և մատակարարներին կամ բանկերին չմարված պարտքեր չունենք: Հակառակ դեպքում թիմը չէր կարողանա գրանցվել Ա Սերիայում:
Մենք պահպանում ենք բոլոր անհրաժեշտ պարամետրերը, հակառակ դեպքում մենք կտուգանվեինք, ինչպես նաև կանոնավոր կերպով վճարում ենք աշխատավարձեր և հարկեր»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Միլանի «Ինտերը» 31 տուրից հետո 68 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: