«Ինտերը» լավագույնն է ՉԼ-ի քառորդ եզրափակչում այս ցուցանիշով

«Ինտերը» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցներից լավագույն թիմն է՝ ընդհանուր վազքի ցուցանիշով։

Ինչպես հայտնում է TNT Sports-ը, իտալական թիմի ֆուտբոլիստները Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա խաղում (2-1) վազել են ընդհանուր 125,6 կմ:
«Բավարիան» այս ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 123 կմ:

Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 115,7 կմ:

Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներում ամենաքիչը վազել են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները՝ 101,2 կմ:

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 15-ին և 16-ին։