Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի փաստաբան Թոմաս Կլեյը խոսել է այն ընթացակարգի մասին, որը սկսել է խաղացողը, որպեսզի ստիպեն իր նախկին ակումբին՝ ՊՍԺ-ին, վճարել իրեն 55 միլիոն եվրո, որը փարիզցիները դեռևս պարտք են ֆուտբոլիստին նախորդ մրցաշրջանից։
Նախկինում հաղորդվում էր, որ այդ միջոցները պետք է վճարվեին Մբապպեին որպես բոնուս, սակայն չվճարվեցին «Արքայական» ակումբ տեղափոխվելու պատճառով։
«Մեկ տարի պահանջվեց քայլեր ձեռնարկելու համար։ Ես ՊՍԺ-ի երկրպագու եմ, բայց ես ավելի շատ օրինապաշտ մարդ եմ»,- ասել է Քլեյը EFE-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ եթե ՊՍԺ-ն չկատարի Մբապպեի հանդեպ ստանձնած պարտավորությունները, ապա կարող է զրկվել Չեմպիոնների Լիգային մասնակցելու արտոնագրից։
Այս մրցաշրջանում 26-ամյա Մբապպեն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։ Ֆրանսիացին Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 13 խաղ և դարձել յոթ գոլի հեղինակ։