Հանս-Դիտեր Ֆլիկը չի ցանկանում երկարարաժամկետ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Հանս-Դիտեր Ֆլիկը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Ինչպես հայտնում է RAC1-ը, գերմանացի մասնագետը հավանություն է տվել կատալոնացիների հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգմանը մինչև 2027 թվականի կեսերը։

Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկանում էր ավելի երկար պայմանագիր կնքել Ֆլիկի հետ, սակայն մասնագետին դուր չի գալիս այս մոտեցումը։ Ի դեպ, գերմանացին մամուլի ասուլիսում ասել է, որ իրեն դուր չեն գալիս երկարաժամկետ պայմանագրերը։

Հանս-Դիտեր Ֆլիկի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ներկայումս նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Բարսելոնան Իսպանիայի առաջնության առաջատարն է։ Շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, կատալոնացիները արտագնա խաղում կխաղան «Լեգանեսի» հետ։