Ռիվալդո․ «Եթե «Ռեալը» դուրս մնա Չեմպիոնների Լիգայից, ապա Անչելոտտին կհեռացվի»

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ապագայի մասին։

«Եթե Մադրիդի «Ռեալը» դուրս մնա Չեմպիոնների Լիգայից, ապա մեծ հավանականություն կա, որ Անչելոտտիի աշխատանքը կավարտվի։ Նման մեծ ակումբներում նրանք շատ լուրջ են վերաբերվում արդյունքներին։ Երկրպագուները կարող են մտածել, որ մարզիչն այլևս կենտրոնացած չէ «Ռեալի» վրա և մտածում է այլ աշխատանքի մասին»,- ասել է Ռիվալդոն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»։ Պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ։