Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդի կազմում

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի նկատմամբ։ 21-ամյա խաղացողը կանոնավոր տեղ չունի Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մեկնարկային կազմում և մտածում է հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել իսպանացուն։ Անգլիական գրանդը կիսապաշտպանին գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆերմին Լոպեսի նկատմամբ հետաքրքրությունը կապված է նաև Մադրիդի «Ատլետիկոյի», «Ասթոն Վիլայի», «Նյուքասլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։