Ֆաբրիցիո Ռոմանո․ Վիրջիլ վան Դեյկի ապագան «Լիվերպուլում» հայտնի է

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Վիրջիլ վան Դեյկը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։

Ավելի վաղ՝ այսօր՝ ապրիլի 11-ին, «Լիվերպուլը» հայտարարեց 32-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։