Էնցո Մարեսկա․ «Նրա հետ մենք դառնում ենք ավելի լավ թիմ»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նշել է իր թիմի իդեալական հարձակվողին։ Նա առանձնացրել է Նիկոլաս Ջեքսոնին:

«Իմ իդեալական 9 համարը Նիկո Ջեքսոնն է: Մենք արդեն ունենք ինը համարը: Եթե մենք ունենանք ևս մեկին, դա լավ կլինի: Ես բազմիցս ասել եմ, և դուք նույնպես կարող եք տեսնել, որ նրա հետ մենք դառնում ենք ավելի լավ թիմ», – ասել է Մարեսկան:

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է։ Էնցո Մարեսկայի թիմը 31 խաղում վաստակել է 53 միավոր։ «Լիվերպուլը» 30 խաղից 73 միավորով առաջին տեղում է: